Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Կփոխվի, թե՞ չի փոխվի

Կփոխվի, թե՞ չի փոխվի
20.04.2018 | 14:00

Թեև քաղաքական գործիչները փորձում են ապացուցել, որ տնտեսությունը չի տուժի միտինգների ֆոնի վրա, այնուհանդերձ, փողերը միշտ էլ կայունություն են սիրում և, բնականաբար, հավանական ներդրողները կսպասեն իրադարձությունների հետագա զարգացմանը և իրավիճակի կայունացմանը: Ներդրողները կսպասեն նաև վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության գործունեության նոր ծրագրին: Գաղտնիք չէ, նոր ղեկավարը միշտ էլ նոր մոտեցումներ է առաջադրում: Արդյո՞ք նոր կառավարությունը էական փոփոխություններ կմտցնի տնտեսական քաղաքականության ուղղվածության մեջ՝ հարցրինք տնտեսական զարգացման և ներդրումների արդեն հաստատված նախարար Սուրեն Կարայանին:

«Այս կառավարությունը կհայտարարի տնտեսական իր քաղաքականության ուղղվածության մասին մոտակա ժամանակներում, սահմանված կարգով ԱԺ-ին ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը: Կարծում եմ` այն հիմնական ուղղությունները, որոնք ամրագրված են եղել իշխող կուսակցության և մեր գործընկեր ՀՅԴ կոալիցիոն կուսակցության կողմից, կպահպանվեն: Նկատեմ, որ տնտեսական քաղաքականության մեջ տնտեսության զարգացման հիմնական վեկտորը կմնա արտահանումը, քանի որ մեզ նման փոքր երկրները կարող են ապահովել կայուն տնտեսական աճ ի հաշիվ արտահանման»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ